Փրկարարները բնակարանում գտել են 79-ամյա մարդու դիակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 8, 2012 12:38

Մայիսի 7-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճու­ղու նրբանցքի թիվ 1-ին շենքի 33-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազան­գե­րին:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որի սանհանգույ­ցում հայտնաբերվել է 1933 թ. ծնված Ն. Գասպարյանի դին:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply