Ֆրանսիայի նորընտիր նախագահը պատրաստվում է Աֆղանստանից զորքերը դուրս բերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 8, 2012 11:39

Ֆրանսուա Օլանդը, որը մայիսի 15-ից կանցնի նոր պարտականությունների կատարմանը, իր օգնականների հետ պատրաստվում է միջազգային հանդիպումների: Նոր վարչապետի անունը ևս  նա կհայտարարի  պարտականություններին ացնելուց հետո:

Օլանդը պատրաստվում է  այցելություներով մեկնել Գերմանիս ու ԱՄՆ: Ինչպես նաև, պատրաստվում է կատարել իր նախընտրական խոստումները: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նա մտադիր է վճռել ֆրանսիական անձնակազմի` Աֆղանստանից վաղաժամկետ դուրսբերման հարցը մինչև այս տարվա վերջը, չնայած դաշինքի ներկայացուցիչները կպնդեն հին որոշումն անփոփոխ թողնել, որով նախատեսվում է զորքերի դուրսբերումը  2014-ի տարեվերջին:

Դեռևս գործող նախագահ Նիկոլա Սարկոզին Ելիսեյան պալատում հրաժեշտի  փակ ընդունելություն է կազմակերպել, ուր հրավիրվել են  միայն դիվնագետներ ու նախարարներ: Ողջ շաբաթ  պետական միջոցառումներին Սարկոզին ու Օլանդն ամենուր միասին են ներկայանալու, այդ թվում և` Երկրորդ աշխարհամարտի ավարտի կապակցությամբ կազմակերպված շքերթին:

Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ` հավաքելով 51,62%,  իսկ Նիկոլա Սարկոզին`  ընդամենը 48,38% ձայն:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply