Ֆիլիպիններում երկու փոթորիկների հետևանքով զոհվել է 712 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 14, 2009 16:17
Ֆիլիպիններում վերջին շաբաթների արևադարձային երկու փոթորիկներից 712 մարդ է մահացել. այս մասին հայտնել են տեղի իշխանությունները: Սեպտեմբերի վերջին «Կեստանա» փոթորկի հարվածից զոհվեց 337 մարդ, իսկ «Պարմա»-ին հոկտեմբերի սկզբին զոհ գնաց 375 մարդ:
«Աղետի հետևանքով 6 միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները». տեղեկացնում է «AFP» գործակալությունը՝ հավելելով, որ ՄԱԿ-ը «Կեստանա» փոթորկից հետո հայտարարել է, որ անօթևաններին օգնելու համար հարկավոր է հավաքել 74 միլիոն դոլար: Դեռ կարողացել են հայթայթել միայն 19 միլիոնը:






Facebook
Tweet This
Email This Post
