Դեսպան Չիտեչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 8, 2012 11:14

Մայիսի 4-ին Սուրբ Աթոռում համատեղության կարգով ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հավատարմագրերը հանձնեց Հռոմի պապ Բենեդիկտիոս XVI-ին։

Վատիկան այցելության շրջանակներում դեսպան Չիտեչանը հանդիպումներ ունեցավ նաեւ Արեւելյան Եկեղեցիների պերֆեկտ, կարդինալ Լեոնարդո դի Սանդրիի, պետությունների հետ կապերի քարտուղար Դոմինիկ Մամբերտիի, ներքին գործերի նախարար Անջելո Բեչուի, ինչպես նաեւ Վատիկանի պետքարտուղար, արտաքին գործերի նախարար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի, (Tarcisio Bertone) հետ:

Հանդիպումների ընթացքում երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակի երկխոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Աթոռի միջև լավ նախադրյալներ եւ ամուր հիմք են հանդիսանում համագործակցության հետագա զարգացման համար:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply