Նիգերիայում 800 բժշկի ազատել են աշխատանքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 8, 2012 10:45

Լագոս քաղաքի իշխանությունները աշխատանքից ազատել են 788 բժշկի, քանի որ   նրանք աշխատավարձը ժամանակին չվճարելու պատճառով 3 շաբաթ չեն կատարել իրենց պարտականությունները:

Իշխանություններն իրենց այդ քայլը բացատրում են  նրանով, որ գործադուլավորները բողոքի ակցիայի մասին հայտնել են ակցիայից մեկ օր առաջ, մինչդեռ նման դեպքերում ընդունված է ղեկավարությանը նախազգուշացնել 15 օր առաջ:

«Բժիշկները դադարեցրել են աշխատանքն առանց հետևելու գործադուլների անցկացման կանոններին: Դա սաբոտաժ է, և մենք նման բան չենք կարող թույլ տալ»,-ասվում է պաշտոնական փաստաթղթում:

Բժիշկները բողոքի էին ելել աշխատավարձերը ժամանակին չվճարելու դեմ, իսկ անցած շաբաթ հարյուրավոր բնակիչներ բողոքի էին ելել քաղաքի վարչական շենքի մոտ`  պահանջելով բժիշկներին զիջումներ անել, քանի որ բժիշկների խիստ պակաս է զգացվում:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply