Առաջին դասարանցուն հեռացրել են դասերից չափից դուրս սեքսուալության պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 8, 2012 10:25

Առաջին դասարանցին, որն անընդմեջ  քթի տակ երգում  էր  հայտնի «I’m sexy and I know it» երգն ու բացահայտ քսմսվում իր համադասարանցուն, 3 օրով հեռացվել է դասերից:

Դեպքը պատահել է ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի «Sable Elementary»  տարրական դպրոցում, որի ղեկավարությունը հայտարարել է, թե մտադիր չէ հանդուրժել ու անպատիժ թողնել իր աշակերտի նման վարքագիծը, որը ոչ միայն երգել է, այլև  հետույքով անպարկեշտ շարժումներ արել ու քսմսվել մի աղջկա:

«6-ամյա մեղադրյալի»  մայրը` Դը Ավոնտե Միդոուսան համոզված է, որ դպրոցի ղեկավարությունն իր խիստ որոշումով չափն անցել է, քանի որ երեխան ինքն էլ չի գիտակցում, թե որն է իր մեղքը:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply