Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 8, 2012 10:01

Երեկ երեկոյան ավարտվել են հանրապետության խորհրդարանի` Ազգային խորհրդի ընտրությունները, որոնք առաջին անգամ կես դարում բազմակուսակցական հիմքով են անցկացվել: Նախնական արդյունքները հայտնի կդառնան մի քանի ժամից, հայտնել է ИТАР-ТАСС-ը:

Փորձագետները նշում են, որ քվեարկության արդյունքում զգալիորեն կթարմանա պատգամավորական կազմը: Ընտրությունների արդյունքներով կորոշվի, թե ինչպիսին կլինի երկրի քաղաքական դեմքը` մեկ տարի տևած հուզումներից հետո:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply