ԱՄՆ-ում ահաբեկչություն են կասեցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 8, 2012 9:10

Թույլատրվել է հրապարակել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ հետախուզությունը կասեցրել է ահաբեկչության փորձը, որը պետք է իրականացներ մահապարտ ահաբեկիչը` Ուսամա բեն Լադենի մահվան տարելիցին: Ահաբեկիչը մտադրվել էր ամերիկյան ինքնաթիռը պայթեցնել « ռումբով լողազգեստի» օգնությամբ: Պայթուցիչը հայտնաբերել է ԿՎՀ-ն, ու  այժմ մասնագետներն այն ուսումնասիրում են:  Սա   այն ռումբի նման է, որը փորձել էին պայթեցնել 2009-ին Ծննդյան տոներին Դեթրոյտ թռչող ինքնաթիռում: Ի դեպ, ահաբեկչությունը կանխել հնարավոր է դարձել մի քանի երկրի հետախուզությունների համագործակցության շնորհիվ:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply