Մեծ Բրիտանիան առաջարկում է ավտոմեքենաներում «սև արկղեր» տեղադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 8, 2012 8:56

Տրանսպորտի նախարարությունն առաջարկում է բոլոր ավտոմեքենաներում  «սև արկղեր» սարքավորել, որոնք մասնագետներին թույլ կտան պարզել վթարի իրական պատճառներն ու հայտնաբերել ավտոճանապարհային պատահարի մեղավորին:

Մեծ Բրիտանիայի տրանսպորտային գերատեսչության ղեկավար Ջաստին Գրինինգի խոսքով, ինքնագիր սարքավորումները թույլ կտան նաև էականորեն նվազեցնել վճարվող ապահովագրության ծավալը: Բացի այդ , վարորդը, որը գիտի մշտապես հսկողության մեջ լինելու մասին, ավելի հանգիստ կվարի ավտոմեքենան և, բնականաբար, նման նորամուծությունը կհանգեցնի ավտոճանապարհային պատահարների զգալի նվազեցման:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply