Հունաստանի վարչապետը հրաժարական է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2012 21:16

Հունաստանում մայիսի 6-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, այսօր երկրի ժամանակավոր անցումային կառավարության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին է հայտարարել Լուկաս Պապադիմոսը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«Քաղաքական կուսակցությունները պետք է կայունություն ապահովեն երկրում, որպեսզի ավարտին հասցնեն տնտեսության վերականգնմանն ուղղված ջանքերը»,- հայտնել է Պապադիմոսը:
Նրա խոսքով` անցումային կառավարությունը կատարեց իր հիմնական խնդիրը` պայմանավորվածության հասավ Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ 130 մլրդ եվրո վարկի հատկացման հարցում, նաև երկրում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտություններ:

Մայիսի 6-ին անցկացված ընտրություններում հաղթած «Նոր ժողովրդավարություն» աջակենտրոն կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը նախագահ Կարոլոս Պապուլիասից 3 օր ժամանակ կստանա կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում այլ կուսակցությունների հետ համաձայնության գալու համար:

 Թերթ.am

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply