Ավերիչ երկրաշարժ Ադրբեջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2012 21:09

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:40-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների երկրաշարժի հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:

a1plus.am

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply