«Յուվենթուսը»` Իտալիայի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 7, 2012 16:29

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում հայտնի դարձավ չեմպիոնը:  Թուրինի «Յուվենթուսը» 37-րդ տուրից հետո ապահովեց Իտալիայի չեմպիոնի կոչումը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ  թիմը հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ: Չեմպիոնի կոչման համար պայքարող «Միլանը» 2:4 հաշվով զիջեց «Ինտերին»: «Յուվենթուսն» առաջնության ավարտից մեկ տուր առաջ 4 միավորով գերազանցում է «Միլանին» և անհասանելի է: Վերջին անգամ «Յուվենթուսը» չեմպիոն էր դարձել 2003-ին: Այն 28-րդ անգամ է ուժեղագույն ճանաչվել Իտալիայի առաջնություններում:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply