Մայիսի 5-ից պետական և մասնավոր բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 7, 2012 13:46

Մայիսի 4-ին Գնահատման եւ թեստավորման կենտրոնում տեղի ունենավ ԳԹԿ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ Պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձեւավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը:Հանդիպման ընթացքում քննարկվեց 2012թ.  ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը:

Տեղեկացնենք, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումը եւ մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1 (ժամը 18:00)-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ դիմրդը  կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետությունների  մեկ կամ մի քանի պետական եւ մասնավոր ԲՈՒՀ-երի’ մինչեւ երկու անվճար եւ ութ վճարովի մասնագիտությունները:

Քննարկվեց նաեւ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր:

Այցելելով ԳԹԿ-ի կայքը(www.atc.am) կարող եք ծանոթանալ ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար  եւ վճարովի տեղերի, վարձաչափերին:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply