Ցուցակներից ովքե՞ր կանցնեն խորհրդարան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 7, 2012 14:30

ԿԸՀ-ն քիչ առաջ հրապարակեց բոլոր 1982 ընտրատեղամասերի համամասնական քվեաթերթիկները: Դատելով ուժերի ստացած ձայներից համամասնական 90 մանդատները, ըստ ամենայնի, կբաշխվեն հետևյալ կերպ.


ՀՀԿ-ն` 41 մանդատ
ԲՀԿ-`ն 27 կամ 28
ՀԱԿ` 6 կամ 7
Մյուս երեք կուսակցությունները` ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը` 5-ական մանդատ:

Նշենք, որ ՀԱԿ համասնական ցուցակի առաջին 7 տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը:

ՕԵԿ առաջին 5 հորիզոնականներում են` Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը:

ՀՅԴ առաջին հինգ տեղերը զբաղեցնում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշ Շահբազյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը:

«Ժառանգության» ցուցակի անցողիկ տեղերում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով քվեները բաշխվել են հետևյալ կերպ`
Բարգավաճ Հայաստան»-30.20%
«Ժառանգություն»-5.79%
Հայ ազգային կոնգրես-7.10%
Հայ հեղափոխական դաշնակցություն-5.73%
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն-0.37%
Կոմունիստական կուսակցություն-1.06 %
Հայաստանի Հանրապետական կուսակցություն-44.05%
«Միավորված հայեր» կուսակցություն-0.20%
«Օրինաց երկիր» կուսակցություն-5.49%:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply