A/H1N1 գրիպի պատճառով մեկշաբաթյա արձակուրդ Է հայտարարվել Անկարայի դպրոցներից մեկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2009 15:20

ankaraԱյսօր Անկարայի դպրոցներից մեկում մեկշաբաթյա արձակուրդ Է հայտարարվել 4 աշխակերտների մոտ A/H1N1 գրիպի վիրուսի (խոզի գրիպ) հայտնաբերումից հետո. այս մասին հաղորդում է Թուրքիայի առողջապահության նախարարությունը:

Դպրոցականները բուժվում են տնային պայմաններում: Նրանց առողջական վիճակը տագնապալի չէ:

Ըստ նախարարության` վարակը տարածվել է 7-րդ դասարանցի մի աշակերտից, ով վերջերս է եկել արտերկրից:

Թուրքիայում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը հասնում Է 480-ի:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply