Վաղը Կոմիտասի անվան այգում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա կապակցությամբ միջոցառումներ են նախատեսվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 7, 2012 12:58

1922 թվականից ի վեր, ի պատիվ Կարմիր խաչի շարժման հիմնադիր Անրի Դյունանի, նրա ծննդյան օրը`   մայիսի 8-ը, ողջ աշխարհում նշվում է որպես Կարմիր խաչի/կարմիր մահիկի Համաշխարհային օր: Կարմիր խաչի/Կարմիր մահիկի միջազգային շարժման 188 անդամ երկրներում այս օրը կազմակերպվում են տոնակատարություններ, միջոցառումներ, քարոզարշավներ: Հայաստանում նույնպես Հայկական Կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Կարմիր խաչի/Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ, նախաձեռնել է հանրության իրազեկությունը բարձրացնող բազմաբնույթ միջոցառումներ: Այդ թվում`

  • Տեղեկատվական քարոզարշավ. Այս միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել տեղեկատվական նյութերի` ԿԽ օրացույց, տարեգիր, և այլն, տարածում ՀԿԽԸ համագործակից կազմակերպությունների շրջանում, ինչպես նաև թռուցիկների և պաստառների տարածում Երևանի և մարզկենտրոնների մարդաշատ փողոցներում:
  • Լուսաբանման միջոցառում: Այս միջոցառման շրջանակներում նախատեսվում է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիային հարող այգում տեղադրել 5 տաղավար հիմնված ՀԿԽԸ գործունեության  ուղղությունների վրա` Առողջապահական, Սոցիալական, Ռեսուրսների մոբիլիզացում- Զարդեր կարիքների համար, Առաջին օգնություն, Աղետների կառավարում: Յուրաքանչյուր տաղավար ներկայացնելու է ՀԿխԸ գործունեությունը/ծրագրերը համապատասխան ուղղություններով: Հետաքրքրվող անձանց շահագրգռելու համար, ինչպես նաև խթանելու, որպեսզի նրանք այցելեն բոլոր տաղավարներ, նրանց կտրվեն հատուկ բացիկներ, որոնց մեջ յուրաքանչյուր տաղավարի պատասխանատուի կողմից կարվեն գրառումներ, այն անձինք, ովքեր կունենան բոլոր տաղավարների գրառումները, կստանան խորհրդանշական նվերներ: Այգում կգործեն նաև ՀԿԽԸ լուսաբանող  ցուցահանդեսներ: Միջոցառումը կմեկնարկի ժամը 19.00 և կտևի մոտ երկու ժամ:
Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply