Նուբարաշենում ծառն ընկել է մեքենայի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 7, 2012 12:52

Մայիսի 5-ին, Ժամը 01:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 44-րդ կմ-ում՝ Լեռնանիստ գյուղի մոտակայքում, կամրջից ցած է ընկել «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Հրազդան քաղաքի հրշեջ-փրկարարները («ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով):

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՌԱՖ» մակնիշի 08ՏՕ963 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել կամրջի երկաթյա ճաղերին և ընկել ցած, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ,  Երևանի բնակիչ` 1974 թ.  ծնված Ռ. Սիմոնյանը տեղում զոհվել է:

Նույն օրը, ժամը 15:41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ում (Սարալանջ գյուղի հատվածում) տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 17ՍՏ870 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1983 թ. ծնված Կ. Հակոբյանը, ուղևորներ` 1989 թ. ծնված  Ս. Գրիգորյանը և 1982 թ. ծնված Ա. Մոսիկյանը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայք քաղաքի կենտրոնական ԲԿ, իսկ մյուս  ուղևորներ`  1982 թ. ծնված Ժ. Աղասարյանը, 2000 թ.  ծնված Սոնա Մոսինյանը  և 1990 թ. ծնված  Արամ Համբարձումյանը տեղում ստացել են առաջին բուժօգնություն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը, ժամը 18:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն փողոցի  թիվ 21 տան մոտակայքում ծառը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 18:29-ին դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և  հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ծառը շրջվել և ընկել է «Բարև» տաքսի ծառայության «Սամանդ» մակնիշի Տ0605 պ/հ ավտոմեքենայի վրա:

Փրկարարները և «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցներն ավարտվել են ծառի (ավտոմեքենայի վրա ընկած հատվածի) մասնատման աշխատանքները: Զոհեր և տուժածներ չկան:

Մայիսի 6-ին, ժամը 07:50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21150» մակնիշի 29ԼՕ190 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Զալյան) բախվել է «Կամազ» մակնիշի 25ՏԼ483 պ/հ բեռնատար ավտոմեքենային:

ՃՏՊ-ի հետևանքով Հ.Զալյանը տեղում մահացել է:

Նույն օրը, ժամը 08:00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 103-րդ կմ-ում (Չիվա գյուղի հատվածում) տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21150» մակնիշի 30ՏԼ993 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1988 թ. ծնված Գ. Մանուչարյանը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել:

Նույն օրը, Ժամը 14:15-ին ահա­զանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատան մոտ այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԵրԱԶ» մակնիշի 09ՍՕ876 պ/հ ավտոմեքենան շրջվել է ջրանցքը: Վարորդ` 1957 թ. ծնված Հովիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի տեղամասի մալուխները և 2 նստատեղ:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply