Ինչն է տղամարդու արտաքինում նյարդայնացնում կանանց

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 7, 2012 12:30


Չգիտես, թե  ով է հորինել թևավոր դարձած` “տղամարդը պետք է կապիկից մի փոքր ավելի սիրուն լինի” խոսքը:  Սրա հետ շատ կանայք համաձայն չեն: Պարզվում է, որ կանանց այնքան էլ չի հուզում ընտրյալի բոյը, նրանց համար էական չէ` քաչալ է նա , թե ցմփոր: Սակայն որոշ թերություններ, այնոամենայնիվ, կանայք տանել չեն կարողանում:

“Ինչն է ձեզ ամենաշատը նյարդայնացնում տղամարդու արտաքինում” հարցին VIP ամսագիրը խնդրել է պատասխանել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:  Գերազանցող է եղել “բերանի վատ հոտը” պատասխանը (գրեթե 40%-ը): Երկրորդ տեղում “կեղտոտ եղունգներն “ են:

  1. Բերանից “բուրող” հոտը: Խոսքը ծխախոտի հոտի մասին չէ, չնայած դա ևս տհաճ է, այլ այն հոտի մասին է, որը պայմանավորված է  ատամների կամ էլ ստամոքսի խնդիրներով: Պետք է նշել, որ դա շատ տարածված թերություն է, քանզի տղամարդիկ պարզապես չեն կարողանում հոգ տանել բերանի հիգիենայի մասին: Վատ հոտը մանրէների առկայությամբ է պայմանավորված, որոնք սնվում են բերանի խոռոչում մնացած սննդի մնացորդներով ու ծծմբային միացություններ անջատում: Տհաճ հոտ է գալիս նաև ծխողների բերանից: Հաջորդ պատճառը ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններն են:

2. Կեղտոտ եղունգները (19%):  Ոչ միայն տղամարդիկ են ուշադրություն դարձնում հակառակ սեռի եղունգներին, այլև կանայք: Ձեռքերի վիճակը մարդու ինքնագնահատականի ցուցիչն է: Կեղտոտ, երկար ու կրծոտած եղունգները նշանակում են, որ դուք չեք կարողանում անգամ հոգ տանել իքներդ ձեզ, էլ ուր մնաց ձեր ընկերուհուն: Պուշկինն է դիպուկ նկատել , որ կարելի է գործարար մարդ լինել սակայն, եղունգների գեղեցկության մասին մտածել:

3.Քթի մազերը (18%): հետևեք ձեր քթին հայելու մեջ: Երբեմն տղամարդկանց քթից իսկական անտառ է բուսնում: Դա զզվելի է:  այսօր այդ խնդիրը վերահսկելու բազմազան միջոցներ կան:

4.Վերնաշապիկի վրա քրտինքի հետքերը: Չափազանց քրտնող տղամարդիկ տհաճ են կանանց համար: Չնայած շատ քրտնելը կարող է շաքարախտի, վահանաձև գեղձի  ահազանգ լինել:

5.Խիտ մազածածկույթը մարմնին: Կանանց հատկապես վանում են թիկունքի մազերը: Մազոտությունը խանդոտության նշան է արտահայտությունը մտացածին է:

6. Կորյակները քթին: Այսօր դրանցից ևս ազատվելու բազում միջոցներ կան:

7.Ատամների բացակայությունը կամ դեղին ատամները: Մարդու ժպիտը նրա այցեքարտն է:

8.Երկարած, իրար կպած ունքերը:

9.Օծանելիքի առատությունը: Անհասկանալի է, տղամարդն ուզում է ընտիր օծանելիքով պարծենալ, թե չի հասկանում, որ դրանով ընկերուհուն կարող է տհաճություն պատճառել: Տղամարդիկ, օծանելիքով լոգանք ընդունել հարկավոր չէ: Ամենագրավիչ տղամարդը լավ օճառի հոտով բուրողն է:

10.Ոչ թարմ վերնաշապիկը: Խոսքը ոչ թե կետչուպով կեղտոտվածի մասին է, այլ նույն վերնաշապիկը մի քանի օր կրելու:

Իսկ, թե `”Կնոջ արտաքինում ինչն է ամենաշատը նյարդայնացնում տղամարդուն” կարող եք կարդալ “Անկախի”ԱՊՐԻԼԻ 25, 2011  կայքէջում/  http://ankakh.com/2011/04/114362/

Դիտվել է 5220 անգամ:
Print Friendly

Leave a Reply