Ֆրանսիայի նախագահ է դարձել Օլանդը. ՆԳ նախարար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2012 12:08

Կլոդ Գեան հայտարարել է, որ քվեաթերթիկների  վերջնահաշվարկով Ֆրանսիայի նոր նախագահ է դարձել Ֆրանսուա Օլանդը:

Երկրի ՆԳ նախարար  Կլոդ Գեանը տեղեկացրել է, որ  քվեարկության մասնակիվների ընդհանուր թիվը կազմել է 81%, որոնցից 48,33%-ն իր ձայնը տվել է Նիկոլա Սարկոզիին, իսկ 51,6%-ը Ֆրանսուա Օլանդին:

Նույնպիսի տվյալներ էին հնչել exit polls-ի արդյունքների  հրապարակման ժամանակ:

Հայտնի է դարձել նաև, որ Մարին լը Պենի կողմնակիցները կամ դատարկ բյուլետեններ են նետել արկղի մեջ, կամ էլ լրիվ հրաժարվել են քվեարկությանը մասնակցել:

Ենթադրվում է, որ Ֆրանսուա Օլանդի երդման արարողությունը տեղի կունենա մայիսի 14-ին կամ 15-ին: Պետության ղեկավարի առաջին հանդիպումն այլ պետությունների ղեկավարների հետ  տեղի է ունենալու մայիսի 18-ին:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply