Այսօր տեղի է ունենալու Պուտինի երդման արարողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2012 11:53

Այսօր տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը: Առաջին անգամ  է երկրի պատմության մեջ  նախագահ  դառնում    մի մարդ, որն արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է տարիներ առաջ. Պուտինը պետության նախագահ է եղել 8 տարի, ընտրվել է 2000-ին, ապա վերընտրվել 2004-ին:

Պուտինի օգտին է քվեարկել ընտրողների 63,6%-ը: Եվ առաջին անգամն է, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն, նախագահ է ընտրվում ոչ թե 4, այլ` 6 տարով:

Երդման արարողությունը տեղի կունենա այսօր  կեսօրին, Կրեմլյան մեծ պալատի Անդրեևյան դահլիճում` պետության ղեկավարի շքանստավայրում:

Նախագահը կերդվի` աջ ձեռքը   1993-ի դեկտեմբերի 12-ին ընդունված ՌԴ սահմանադրության օրինակի վրա:

Հանդիսության ընթացքում պետության ղեկավարին, որն ըստ սահմանադրության գերագույն հրամանատարն է,  նախագահական տարբերանշաններ կհանձնվեն`  ՌԴ նախագահի շտանդարտը (դրոշ) և ՌԴ նախագահի նշանը (ոսկե խաչը` պատված սուտակե էմալով` Ռուսաստանի զինանշանով,  17 օղակից բաղկացած ոսկյա շղթայով): Խաչի հակադարձ երեսին փորագրված է` «Օգուտ, պատիվ ու փառք»:

Երդման արարողությունը կատարվում է   ՌԴ կառավարության , Դաշնային խորհրդի, պետդումայի, նախագահի վարչակազմի ,  օրենսդիր և դատական ճյուղերի ներկայությամբ:

Երբ պետության ղեկավարը կարտաբերի երդման տեքստը, Սահմանադրական դատարանի նախագահը կհայտարարի նախագահի` պարտականություններին անցնելու մասին: Որից հետո կհնչի  Ռուսաստանի պետական օրհներգը, որի երաժշտության հեղինակը Ալեքսանդր Ալեքսանդրովն է, իսկ խոսքի հեղինակը` Սերգեյ Միխալկովը, իսկ հետո, պետության ղեկավարի նստավայրի վրա կբարձրացվի շտանդարտը: Դրանից հետո նորընտիր նախագահը հանդես կգա ելույթով, որի վերջում հրավառություն կլինի: Հանդիսության ավարտին գլխավոր գերագույն հրամանատարին կներկայացվի նախագահական գնդի անձնակազմը:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply