Երեք անընդմեջ հաղթանակ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 7, 2012 11:52
Սարաևոյում ընթացող «Բոսնիա-2012» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, տանելով 3 անընդմեջ հաղթանակը, վաստակելով 3 միավոր և սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Կովաչևիչի հետ միասին բաժանում է 1-ին տեղը :
3-րդ փուլում Մելքումյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց թուրք Մուսթաֆա Յիլդիզին: Իսկ մինչ այդ նա առավելության էր հասել բոսնիացի Էմիր Դիզդարևիչի և իսրայելցի Թամիր Նաբաթիի նկատմամբ:
«Բոսնիա-2012» շախմատի միջազգային մրցաշարը կազմակերպվում է 42-րդ անգամ: Մրցաշարին այս անգամ մասնակցում են 27 շախմատիստներ, այդ թվում՝ 17 գրոսմայստերներ:






Facebook
Tweet This
Email This Post
