Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 7, 2012 10:34

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:40-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380 և արևելյան երկայնության 46.950:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների երկրաշարժի հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply