Արաբները հաղթել են կրոնական սնոտիապաշտությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2012 11:20

Սաուդյան Արաբիայի դպրոցներից մեկը որոշել է  կրոնական նախապաշարմունքներին մարտահրավեր նետել` այդ դպրոց հաճախող  աղջիկներին թույլ տալով բասկետբոլ խաղալ ու, բացի այդ, դասամիջոցներին խաղալու արգելքը վերացնելով:

Սաուդյան Արաբիայի տարածքում աղջիկներին արգելված է սպորտային խաղեր խաղալը, իսկ երկրի հոգևորականության ներկայացուցիչներից մեկն անգամ պաշտոնապես ու հեղինակավոր մի հայտարարություն էր արել, թե սպորտը կարող է  կուսաթաղանթի վնասման հետևանքով հանգեցնել կուսության կորստի:

Ավելի վաղ աղջիկները սպորտով կարող էին զբաղվել միայն մասնավոր դպրոցներում, սակայն այժմ  կրոնական արգելքների դեմ ընդվզել է առաջին պետական դպրոցը:

Չնայած նման ձեռքբերմանը, Սաուդյան Արաբիայի տարածքում բնակվող կանանց դեռևս  կտրականապես արգելված է ավտոմեքենա վարելը, իսկ աշխատանքի տեղավորվել, բանկային հաշիվ բացել կամ էլ ուղևորության մեկնել  գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են միայն մոտիկ տղամարդ բարեկամի թույլտվությամբ:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply