Հորդառատ անձրևները հեղեղել են Բրազիլիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2012 11:04

Բրազիլիայի Ամազոնս նահանգում Ամազոնը և մի քանի այլ  գետեր դուրս  են եկել ափերից. 74 հազար ընտանիքներ տարհանվել են:

Հորդառատ անձրևները հանգեցրել են ուժեղ հեղեղների:  Աղետի գոտու իշխանությունները Բրազիլիայից օգնություն են խնդրել: Ներկայումս 32 նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարված: Ամենաշատը տուժել  է Բենջամին Կոնստանտ քաղաքը, որն ունի 30 հազար բնակիչ: Ներկայումս հաջողվել է տարհանել ընդամենը 9 հազարին: Ինչպես հայտնում են քաղաքացիական պաշտպանության տեղական ներկայացուցիչները, բնակավայրը գրեթե լրիվ  ջրով ծածկվել է:

Հորդառատ անձրևները ոչնչացրել են բերքի հսկայական մասը: Ամազոն գետը որոշ տեղերում բարձրացել է 9 մ-ով:

Բրազիլիայի իշխանություները մտադիր են յուրաքանչյուր տուժած ընտանիքին  որպես օգնություն 200 դոլար հատկացնել: Ժողովրդին պահելու համար տուժած շրջաններ են հասցնում սննդամթերք ու  դեղորայք: Իսկ  բժիշկների հատուկ բրիգադները  աշխատանքներ  են իրականացնում  վարակների տարածումը կանխարգելելու համար:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply