Ղարաբաղի «Եղիշե» գրական մրցանակը կդառնա համահայկական

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 12, 2009 17:25

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ գրողների միության մի խումբ անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ «Եղիշեի» անվան գրական մրցանակը այսուհետ կտրվի հայերեն ստեղծագործությանը անկախ նրանից, թե հեղինակը որտեղից է:

«Եղիշեն» ԼՂՀ Կառավարության ամենամյա մրցանակ է, որը շնորհվում էր 1992 թվականից գրական ստեղծագործությունների համար:

2008-ի դեկտեմբերին, ԼՂՀ Կառավարության որոշմամբ, «Եղիշեն» կտրվի չորս բնագավառների` գրականություն, կինոմատոգրաֆիա, հումանիտար գիտություններ և հեռուստատեսային ֆիլմեր: Բոլոր մրցանակները կլինեն համահայկական։

Մրցանակը պետք է տրվի այն ստեղծագործություններին ու գիտական աշխատություններին, որոնք ունեն գեղարվեստական, գիտական արժեք և նպաստում են Արցախում մշակույթի զարգացմանը:

Մրցանակաբաշխության հաղթողներին տրվում է ԼՂՀ Կառավարության դիպլոմ և դրամական պարգև` յորաքանչյուր անվանակարգին 250 հազար դրամ:

Դիտվել է 2327 անգամ:
Print Friendly

Leave a Reply