Exit-poll. Առաջատարներն են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իսկ ՀԱԿ-ը չի անցնում խորհրդարան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 7, 2012 7:11

Gallup International կազմակերպությունը հրապարակել է Exit-poll-ի վերջնական արդյունքները:

Կազմակերպության աշխատակիցներն առավոտից ընտրատեղամասերի մոտ հարցումներ են անցկացրել եւ ժամը 20-ի դրությամբ, առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է: ՀՀԿ-ն ստացել է 43,3 տոկոս ձայն:

Հարցվածների 29.3 տոկոսն իր քվեն տվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Երրորդ տեղում «Ժառանգությունն է` 6,5 տոկոսով: Հայ ազգային կոնգրեսն ստացել է 6,4 տոկոս, սակայն չի անցնում խորհրդարան, քանի որ դաշինքի համար անհրաժեշտ է հավաքել 7 տոկոսից ոչ պակաս ձայն:

ՕԵԿ-ն ստացել է 6,2 տոկոս, ՀՅԴ-ն` 5,2 տոկոս:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստացել է 0,6, Հայկոմկուսը` 2,2, «Միավորված հայերը»` 0,4 տոկոս:

Հարցմանը մասնակցել է մոտ 22 հազար մարդ, որոնցից 10 հազարը հրաժարվել են պատասխանել:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply