Սերբիայի նախագահական ընտրություններում առաջատար է Տադիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2012 5:56

Դեմոկրատական կուսակցության թեկնածուն քվեարկության առաջին փուլում հավաքել է 26,7% ձայն:

Սերբիայի նախագահական ընտրությունների մրցավազքում Բորիս Տադիչն առաջատար է դարձել:

Չնչին տարբերությամբ հաջորդում է  Սերբական առաջավոր կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Տոմիչը` 25,5% ձայներով:

Երկու թեկնածուն էլ երկրորդ փուլ են անցնում, որը կկայանա մայիսի 20-ին: Պետության  ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 12 թեկնածու: Ընտրություններին մասնակցել է ընտրողների  58,7%:

Երեկ նաև  Սերբիայի ազգային ժողովի ընտրություններ են կայացել:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply