Սարկոզին պարտվեց, սակայն նա Կառլա Բրունի ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2012 5:43

Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նոր նախագահն է: Նա հաղթանակ է տարել մայիսի 6-ի ընտրություններում`  հավաքելով  ձայների շուրջ 52%-ը:

Սարկոզին Օլանդից հետ մնաց ընդամենը 4%-ով:  Նա ընդունել է իր պարտությունը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ  նշել է, որ զանգել է Օլանդին, շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել  նոր պաշտոնում:

Նա իր համակիրներին շնորհակալություն է հայտնել սատարելու համար ու ակնարկել, որ հնարավոր է, հեռանա քաղաքականությունից: Մասնավորապես, մտադիր է թողնել «Միություն  ժողովրդական շարժման համար» կուսակցության նախագահությունը: Դրա հետ մեկտեղ, կդադարեցնի նաև հասարակական գործունեությունը:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply