Հրազդանում ՀԱԿ-ը ԲՀԿ-ին բռնացրել է ընտրակաշառք բաժանելիս. ծեծկռտուք է տեղի ունեցել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 6, 2012 20:21
Հրազդանի թիվ 25/24 ընտրատեղամասում ՀԱԿ-ի ներկայացուցիչները նկատելով, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանելու փորձեր են կատարել, փորձել են կանխել, որի արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրազդանում ՀԱԿ գրասենյակի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը:
«Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ դեպքի վայրից բավականին հեռու եմ: Գիտեմ, որ փող, կաշառք են փորձել բաժանել, ինչի արդյունքում մերոնք միջամտել են եւ ծեծկռտուք է առաջացել: Բայց մեծ, աղմուկ, աղաղակ չի առաջացել»,- ավելացրեց Մեսրոպ Մեսրոպյանը:






Facebook
Tweet This
Email This Post
