ՕԵԿ-ի վստահված անձը ՀՀԿ-ի օգտին քարոզչություն է իրականացնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 19:17

13/32 և 13/33 ընտրատեղամասերի դիմաց մեքենաների կուտակում է` ճանապարհին մեկը մյուսին հաջորդելով 62 համարի երթուղային գազելները մարդկանց են բերում: Երբ իրավական շտապ օգնության մեքենան կայանում է ընտրատեղամասի դիմաց, գազելներն անմիջապես անհետանում են` կայանում են շենքի բակում` սպասելով դիտորդների հեռանալուն:

13/32 տեղամասում ՀԱԿ վստահված անձ Անահիտ Փափազյանը նշում է, որ ժամը չորսից սկսած գազելներով մարդկանց բերում են.:

Օրինաց Երկիր Կուսակցության Արման Ստեփանյանն էլ նշում է, թե ամեն ինչ ընթանում է ճիշտ հունով, որևէ խախտում չկա: Անկախի լրագրողի նկատառմանը, թե ՀՀԿ-ի դրոշով գազելները տեսել է արդյոք, ագրեսիվ տոնով սկսում է պատասխանել` դրոշն ինչ կապ ունի, դրոշն արգելված չէ, մարդկանց ուղղակի լավություն են անում: Ստեփանյանը գրեէթե գոռալով ասում է, թե ինքն էլ կարող է ՀՀԿ-ի դրոշն ամրացնել իր մեքենային և շրջել քաղաքով և դա ոչ քարոզչություն է, ոչ էլ օրենքով արգելված:

ՀՀԿ-ի վստահված անձն էլ, ով առանց վստահված անձի տարբերանշանի է, ագրեսիվ տոնով սկսում է միջամտել ու պաշտպանել Օրինացի իր գործընկերոջը:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply