9/04 ընտրատեղամասում քվեախցիկների դիրքն անհարմար է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 17:44

9/01 ընտրատեղամասում 14:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1811 ընտրողներից 715-ը: Քաղաքացիական հասարակության իրավական շտապ օգնության խմբի ժամանման պահին ընտրատեղամասում հանգիստ էր, գրեթե ընտրողներ չկային:

Ժառանգության վստահված անձը նշեց, թե օրվա ընթացքում համեմատաբար ակտիվ են եղել, անգամ կուտակումներ են առաջացել:

Սակայն ընտրախախտումներ, թե ըստ վստահված անձանց և թե ըստ հանձնաժողովի նախագահի, չեն գրանցվել:

Իրավիճակը հանգիստ էր նաև 9/02-ում, որտեղ  1830 ընտրողներից  ժամը 15-ի դրությամբ քվեարկել էր 653-ը:

9/03-ում, որտեղ 1250 ընտրողներից քվերկել էր  456-ը, ևս արտառոց դեպքեր չեն նկատվել, միայն օրվա ընթացքում մի պապիկ է իրեն վատ զգացել, շտապ օգնություն են կանչել:

Իսկ 9/04 ընտրատեղամասում քվեախցիկներն այնպես են դրված, որ խրարներ հանձնող հանձնաժողովի անդամը նայում  է անմիջապես քվեախցիկին. Ցանկության դեպքում այստեղ հանգիստ կարելի է տեսնել, թե մարդիկ ինչ ընտրություն են կատարում:

Այստեղ էլ Այցելության պահին ընտրությանը մասնակցել էր 1627 ընտրողներից 600-ը:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply