Ուսեյն Բոլտն առայժմ զերծ կմնա ռեկորդներ սահմանելուց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 14, 2009 15:14

Ուսեյն Բոլտ100 և 200 մ վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը հայտնել է, որ չի ծրագրում 2010-ին աշխարհի նոր ռեկորդներ սահմանել: Նա «World-Track»-ին ասել է, որ ցանկանում է խնայել ուժերը՝ հաջորդ մրցաշրջաններում հաջող հանդես գալու համար:

Բոլտը հիշեցրել է, որ 2011-ին կայանալու է աթլետիկայի աշխարհի առաջնությունը, իսկ 2012-ին Լոնդոնում անցկացվելու են օլիմպիական խաղերը: Հիշեցնենք, որ 23-ամյա Բոլտը «Պեկին 2008»-ի խաղերում 3 ոսկե պարգևի էր արժանացել` 100 մ, 200 մ վազք, 4 x 100 փոխանցավազք:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply