Ինչո՞ւ միասնական շտաբը ոչնչից տեղյակ չի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 15:56

Թիվ 4/27 ընտրական տեղամասում ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով, ըստ գլխավոր դատախազության, բերման է ենթարկվել Արմեն Մաթևոսյանը: Այս տեղեկությունը, սակայն, ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական շտաբի համար նորություն էր. «Մենք նման տեղեկատվություն չունենք»,-Panorama.am-ին ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, երբ միասնական շտաբ ձևավորելու գաղափար առաջ քաշվեց առանցքում դրվում էր մեկ կարևոր դրույթ` վերահսկել ընտրությունների ընթացքը, հավաքագրել խախտումների մասին փաստերը… սակայն, Հմայակ Հովհաննիսյանը այսօրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Panorama.am-ի հարցադրմանն ի պատասխան, թե արդյոք շտաբում տեղյակ են այս կամ այն ահազանգից տալիս է բացասական պատասխան:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply