Կաշառքների չափսը հասել է 30,000 դրամի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 15:50

Կաշառքների գումարները աճում են երկրաչափական պրոգրեսիայով՝ վաղուց հետևում թողնելով հայտնի 5000 դրամ գումարը:
Ըստ eMedia.am դեռևս չստուգված տեղեկությունների՝ Բերդ քաղաքում Բարգավաճ Հայաստանի օգտին բաժանվող ընտրակաշառքի չափսը հասել է 30,000 դրամի: Նույն կուսակցության օգտին տրվող կաշառքը Գորիս քաղաքում դեռևս 25,000 դրամ է:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի թիվ 4-27 ընտրական տեղամասում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով (ԲՀԿ կուսակցության օգտին) բերման է ենթարկվել Արմեն Մաթևոսյանը: Նրա մոտ հայտնաբերվել է 380 հազար դրամ գումար և ցուցակ:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply