Բերման է ենթարկվել ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանող մի անձ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 14:49

Թիվ 4-27 ընտրական տեղամասում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով (ԲՀԿ կուսակցության օգտին) բերման է ենթարկվել Արմեն Մաթեւոսյանը: Նրա մոտ հայտնաբերվել է 380 հազար դրամ գումար եւ ցուցակ:
Այս լուրը Times.am-ին հաստատել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Գոհար Վեզիրյանի պաշտոնական կայքէջն ահազանգել է, որ ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում 10 հազարական դրամ են բաժանել:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply