Վարդան Օսկանյանը միայնակ էր եկել քվեարկելու. տիկին Նանին ՀՀ քաղաքացի չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 14:06


ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում, այսօր կեսօրից հետո մասնակցել է քվեարկությանը` Գրողների միության շենքում տեղակայված տեղամասերից մեկում:

Պարոն Օսկանյանը քվեարկության եկել էր միայնակ: Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանեց. «Միայնակ եմ եկել, քանի որ կինս ՀՀ քաղաքացի չէ, և օրենքը չի թույլատրում, որ նա մասնակցի ընտրություններին»:

Քվեարկության ընթացքը գնահատելու մեր խնդրանքին ի պատասխան, Վարդան Օսկանյանն ասաց. «Ընտրության մասնակիցների թվի մասին դեռևս տվյալներ չունեմ, բայց ընտրախախտումներ ինչքան գիտեմ կան և դրանց մասին տեղյակ եմ»:

Նա նշել է, որ այսօր քաղաքական հարցերի չի պատասխանելու:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply