Ընտրատեղամասային հանձնաժողովների 218 անդամ չի ներկայացել «աշխատանքի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 13:41

Այսօր Հայաստանում գործող 1982 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների 13 825 անդամներից 218-ը չեն ներկայացել: Այդ մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով, հանձնաժողովների նախագահները, օրենքով սահմանված կարգով, փոխարինել են չներկայացած անդամներին այլ մարդկանցով: ԿԸՀ նախագահը, միաժամանակ, չմանրամասնեց, թե ովքեր են և ինչ պատճառով են նրանք բացակայել:

Նկատենք, որ այսօր, ԱԺ ընտրությունների օրը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատելու է արտակարգ ռեժիմով: ԿԸՀ աշխատակիցները պարբերաբար տեղեկություններ կհրապարակեն ընտրությունների ընթացքի, ընդհանրապես ընտրական գործընթացների, ընտրողների ցուցակների կազմավորման, մինչև քվեարկության օրը ստացած դիմում-բողոքների վերաբերյալ, իսկ երեք ժամը մեկը տեղեկություններ կտրամադրեն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի և Երևան քաղաքի:

Ժամը 21.00-ին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արդեն կհայտարարի քվեարկությանը մասնակցած (08.00-ից 20.00-ն) ընտրողների ընդհանուր թիվը:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply