Նոր ընտրախախտումներ. «Ժառանգությունն» արձանագրում է, որ Կարեն Կարապետյանի օգտին բաց քվեարկություն է ընթանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 13:34

Երեւանի թիվ 11 ընտրատարածքում ընտրողներին տեղամասեր են տեղափոխում միկրոավտոբուսներով: ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանի շտաբը ահազանգել է, որ վաղ առավոտից թիվ 11 ընտրատարածքում աշխատում են թիվ 10, 19, 49, 119 երթուղային տաքսիները, որոնք պարբերաբար ըստ հասցեների ընտրողներին բերում են տեղամասեր: Երթուղայինների՝ ընտրական գործընթացին նման մասնակցություն նկատվել է մասնավորապես 11/31, 11/32, 11/33, 11/34 ընտրատեղամասերում: Որոշ ընտրատեղամասերում կան քաղաքացիների կուտակումներ:

Թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգությունից» պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյան շտաբն էլ ահազանգել է, որ թիվ 2 ընտրատարածքի 2/31 ՏԸՀ նախագահ Քրիստինե Զալյանը տեղեկացնում է, որ իրեն է մոտեցել Նոր Նորքի 8-րդ զանգվածի 32շ., 25 բնակարանի բնակիչ Անուշ Մարտիրոսյանը եւ տեղեկացրել, որ ընտրողների ցուցակում իր անունը բացակայում է հիշյալ հասցեի դիմաց, մինչդեռ նույն հասցեում գրանցված եւ այդ բնակարանի հետ կապ չունեցող 2 անձինք արդեն քվեարկել են: Հանձնաժողովում կազմվում է արձանագրություն:

Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Գոհար Վեզիրյանի շտաբն էլ ահազանգել է, թե Խաղաղ Դոնի-1 շենքի մոտ գտնվող Բաստուրմայի արտադրամասում ահռելի քանակությամբ ընտրակաշառք էր բաժանվում: «Արմնյուզի» նկարահանող խմբի հետ այս պահին Գոհար Վեզիրյանը գտնվում է տեղում: Տեղից ստացվող տեղեկության համաձայն, հանցագործները դուռը կողպել են ներսից եւ իրավապահների ժամանելուն պես ծլկել հետնամուտքից: Մեկը չի հասցրել փախչել եւ բերման է ենթարկվել: Նրա ավտոմեքենայի համարն է`47 TL 777:

Iditord-ը հայտնում է, որ Վայոց Ձորի Ռինդ գյուղի 39/27 ընտրատեղամասում գյուղապետը մտել է տեղամաս եւ քարոզչություն է իրականացնում հօգուտ ՀՀԿ-ի եւ մեծամասնական թեկնածու Աշոտ Արսենյանի: Կազմվել է արձանագարություն, որը ստորագրել են Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի վստահված անձինք:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի փոխանցմամբ, ահազանգեր են ստացվում թիվ 12/37 12/34- ում մարդկային կուտակումների՝ կազմակերպված կարգով ընտրողներ բերելու մասին։ Այստեղ մի կին, ըստ ահազանգի,  քարոզում էր քվեարկել թիվ 4-ի օգտին։ Երկու տեղամասերում էլ քարոզչություն է գնում նաեւ ՀՀԿ-ի օգտին։ «Ժառանգության» ներկայացուցիչները երկու դեպքում էլ համապատասխան տեսագրություն ունեն։

Արաբկիրի թիվ 5/12-ում  առավոտյան արձանագրվել է, որ տեղամասում գտնվող անձանց թիվը գերազանցում է օրենքով թույլատրված չափը, տեղամասում միաժամանակ գտնվել է  35 մարդ։ «Ժառանգության» ներկայացուցչի պահանջով կազմվել է համապատասխան արձանագրություն։

Լարված մթնոլորտ է թիվ 32/04 ընտրական տեղամասում՝ Տաշիր։ Թիվ 32/23-ում բաց քվեարկություն է ընթանում ՀՀԿ-ական Կարեն  Կարապետյանի օգտին։

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply