Թիվ 4 ընտրատարածքի տեղամասերում ընտրողների մեծ ակտիվություն է նկատվում

Օրվա լուր | | May 6, 2012 13:44

4/19 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Լևոն Դանիելյանը խոստովանում է, որ նման ակտիվություն նախորդ անգամ չի գրանցվել: “Առաջին պահից սկսած` մեզ մոտ այսպես ակտիվ է եղել”,-ասաց նա` հավելելով, որ որևէ միջադեպ չի գրանցվել:

Ժամը  13:15-ի դրությամբ այս ընտրատեղամասում քվեարկել էր 450 քաղաքացի, ինչը, հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ, բավականին մեծ թիվ է. “Հատկապես, եթե հաշվի առնենք, որ մինչև ժամը 20:00 դեռ քվեարկությունը շարունակվելու է,, և որ սովորաբար ընտրողների մոտ 60 տոկոսն է գալիս քվեարկության,-նշեց նա:

Այս ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը մոտ 1700 է:

Նշենք, որ թիվ 4 ընտրատարածքի այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ այցելել ենք, նույնպես ընտրողների մեծ ակտիվություն էր նկատվում:

Լրագրողական շրջայցն իրականացվում է Քաղաքացիական Հասարակության ինստիտուտի “Խորհրդարանական ընտրություններ 2012” իրավական նախաձեռնության շրջանակներում:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply