Պարզվել է ընտրակաշառք բաժանող անձի ինքնությունը. դատախազություն,տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 13:26

Արաբակիր, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հանձնարարվել է այդ շրջանների ոստիկանության բաժիններին ստուգել թիվ 3/22 ընտրատեղամասի վերաբերյալ ինտերնետում հայտնված տեսագրությունը` «Ընտրակաշառք է բաժանվում» խորագրի ներքո: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Տեսագրության մեջ պատկերված անձանց ինքնությունն արդեն պարզվել են եւ նրանք հրավիրվել են բացատրություն տալու: Միաժամանակ նշանակվել է այդ տեսագրության փորձաքննություն պարզելու նաեւ մի շարք հանգամանքներ:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply