Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 13:20

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, երեխաների և թոռնուհու հետ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Մեր առաջին ակնկալիքն այն է, որպեսզի Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կատարեն իրենց պարտքը: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության դաշտում, թույլ չտրվեն խախտումներ: Համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները, և մեր ընտրողները գոհ են լինելու ընտրական ողջ գործընթացից»:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply