1/08 տեղամասում մարդկային կուտակումներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 14:20

1/08 ընտրատեղամասում  ժամը 13:30-ի դրությամբ  1954 ընտրողներից քվեարկությանը մասնակցողների թիվը գերազանցել է յոթ հարյուրը: Հանձնաժողովի նախագահ Առնակ Խաչատրյանն ասում է, որ քվեարկությունն ընթանում է հարթ և խախտումներ չեն արձանագրվել: Նույնը փաստում է նաև ՀՅԴ վստահված անձը:

Այստեղ, սակայն, ընտրողների կուտակումներ են. ըեղատեղամասի մուտքի մոտ հիսունից ավելի  քաղաքացիներ են հավաքված, ոմանք փորձում են ամեն կերպ շուտ ներս մտնել, ոմանք էլ արդեն հոգնել են սպասելուց ու ամեն ներս մտնողի հետ փոքր վեճ են ստեղծում: Կուտակումներ են նաև ներսում` քվեաթերթիկների տրամադրման սեղանի մոտ:

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply