www.elections.aravot.am կայքում հրապարակված «Ահազանգ` Գավառից. խորամանկություն» հաղորդման վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 13:08


Համացանցային կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Գավառ քաղաքում այն անձանց անունները, ովքեր ի սկզբանե հայտնի էր, որ քվեարկելու են Դաշնակցության կամ «Ժառանգության» օգտին, բացակայում են ընտրացուցակներից:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ տարածվել է ապատեղեկատվություն:
ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հետևաբար` բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները ընդգրկված են ընտրացուցակներում:
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված` ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների մասին դիմելու ժամկետում անձնագրային ծառայություններում դիմում չի մուտքագրվել կուսակցության պատկանելության հիմքով անձանց ընտրողների ցուցակներից հանելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանություն

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply