1/16 ընտրատեղամասում խախտվում է ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 12:31

1/16 ընտրատարածք մտնելիս առաջինը, որ նկատում ես, աջում գտնվող քվեացիկն է, որում կատարվող ամեն ինչ տեսանելի է` թիկունքով դեպի քեզ կանգնած ընտրողի ցանկացած գործողություն նկատում ես:

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գարեգին Ղոնյանը, նկատառմանը, թե խախտվում է քվեարկության գաղտնիությունը, նշում է, որ վստահված անձինք իրենց համաձայնությունը տվել են, հետևաբար ամեն ինչ ներմալ է:

Ընտրատեսամասում գտնվելու տասնհինգ րոպեների ընթացքում  չորս անձի օգնում են քվեարկել: Մի կին առանց արձանագրության փորձում էր հարևանուհուն օգնել` մեկ ա գիտեմ, թե ումն ա ընտրելու, օգնեմ, սխալ չնշի: Մի այլ տատիկ օգնության է կանչում քվեախցից. Օգնեք, հանրապետականին պիտի ընտրեմ:

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply