Թուրքիա-Հայաստան խաղի ժամանակ կցուցադրվեն նաև ադրբեջանական դրոշներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 14, 2009 14:08
Բուրսայում այսօր կայանալիք Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ, այս երկու երկրների դրոշներից բացի, թույլատրվել է պարզել նաև ադրբեջանական դրոշներ: Ադրբեջանական «azerisport.com» կայքը տեղեկացրել է, որ օրեր առաջ եղել է ադրբեջանական դրոշները մարզադաշտում ցուցադրելու արգելք, սակայն խաղի կազմակեևպիչները վերանայել են իրենց որոշումը. պատճառն այն է, որ ՈւԵՖԱ-ն դրա համար կարող է պատժամիջոցներ կիրառել:
Բուրսայի քաղաքապետ Շահաբետդին Գարպուրտը հայտնել է, որ ստահոդ են և սադրիչ այն լուրերը, որ մարզադաշտում ցուցադրելու համար Ադրբեջանից մեծաթիվ՝15 հազար դրոշ է բերվել:






Facebook
Tweet This
Email This Post
