Քվեախցիկում օգնելու հիմնական պատրվակը մարդկանց վատ տեսողությունն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 12:23

1/19 ընտրատեղամասում ժամը 11:30  դրությամբ ընտրել է   1727 ընտրողներից ընտրողներից 370-ը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մանվելյանն ասում է, որ պարբերաբար կուտակումներ են առաջանում: Ոստիկաններին հրահանգվել է մարդկանց հերթով ներս թողնել` ներսում տասնհինգից ավելի ընտրող չունենալու համար:

Մանվելյանն ասում է, որ ժամը իննի դրությամբ ընտրած քաղաքացիներից մեկն ահազանգել է, որ իր անձնագրի թանաքը անհետացել է:  Դրանից հետո անցել են սովորական թանաքի և ծրարներն ու անձնագրերը նույն թանաքով են կնիքում:

Այս ընտրատեղամասում էլ ներկա գտնվելու մի քանի րոպեներին նկատում ենք, որ մարդկանց օգնում են քվեախցում. հիմնական պատրվակը վատ տեսողությունն է:

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply