1/17 տեղամասում քվեախցիկում մի քանի հոգով են ընտրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 6, 2012 10:30
1/17 ընտրատարածքում 2033 ընտրողներից ժամը տասի դրությամբ ընտրել են 245-ը: Ընտրատեղամասայնին հանձնաժողովի նախագահ Մարտին Ղալումյանն ասում է, որ ընտրության ընթացքը նորմալ է, խախտումներ չեն եղել:
Սակայն Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավական շտապ օգնության կազմի` տեղամասում գտնվելու տասը րոպեների ընթցաքում բազմաթիվ խախտումներ նկատվեցին: Սրահում ընտրողների թիվը գերազանցում էր տասնհինգը: Անկախի լրագրողը կարողացավ քվեաթերթիկը ձեռքին քսան մարդու հաշվել, չհաշված գրանցման սեղանի մոտ առկա մեծ կուտակումը
Քվեխցիկներից մեկում էլ երկու հոգով էին ընտրություն կատարում: Լրագրողի նկատառումից հետո միայն Ղալումյանը միջամտում է և առաջարկում արձանագրություն կազմել:
Ընտրատեղամասում գտնվելու մի քանի րոպեների ընթացքում նաև մի քանի տատիկներ այլոց օգնությամբ ընտրեցին:
Իսկ թանաքի առումով Ղալումյանը նշեց, թե իրենք ցնդելու դեպքեր չեն նկատել, բայց ապահովության համար սովորական թանաք էլ են խառնել հետը:






Facebook
Tweet This
Email This Post
