Քվեարկության մեկնարկից քսան րոպե անց պարզվել է, որ թանաքը ցնդում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 10:01

1/01 ընտրատեղամասում ընտրության մեկնարկից քսանյոթ րոպե անց պարզվել է, որ քվեարկած անձանց անձնագրում դրված կնիքը ցնդում է: Այդ պահի դրությամբ քվեարկած է եղել քսաներկու մարդ: Տաթևիկ Բեժանյանն ասում է, որ դիմել են ԿԸՀ և թանաքը փոխել են:  Ժամը իննի դրությամբ արդեն քվեարկել է յոթանասուն մարդ:

Տեղամասում ականատես ենք դառնում բաց քվեարկության` Ռազմիկ անունով մի պապիկ լրացրած քվեաթերթիկը ձեռքին դուրս էր եկել քվեախցից: Մի երիտասարդ էլ օգնում էր թերթիկները ծրարներում դնել:Հանձնաժողովի նախագահը նկատողություն արեց, սակայն նշեց, որ քվեարկության գաղտնիությունը չի խախտվել:

 

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply