Քաղաքացի. եկել եմ թոռնիկիս ապագան ընտրելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 9:59

Ընտրությունների մեկնարկից տասը րոպե անց առաջին տնտրատարածքի հինգերորդ ընտրատեղամասում արդեն մոտ քսան հոգի կատարել է իր ընտրությունը, մարդիկ էլ ակտիվ շարունակում են ժամանել:

Առաջին քվեարկողներից է Գայանե Վերմիշյանը, ով ՕԵԿ-ի վստահված անձն է տեղամասում, ասում է, որ քվեարկությունը հանգիստ մեկնարկել է և դեռևս առտառոց բաներ չկան:

Հաջորդ ընտրողը տիկին Լաուրան է, ով թոռնիկի ու հարսի հետ է եկել ընտրության, և մինչ տատիկը քվեարկում է, թոռնիկը դես ու դեն է վազվզում սրահով մեկ: Տատիկը նշում է, որ աշխատանքի գնալուց առաջ երել է իր թոռնիկի համար ապագա ընտրելու:

Քվեարկությունն արագ կատարում է ու դուրս գալիս նաև յոթանասունվեցամյա Քնարիկ Կարապետյանը, ով ընտրության է եկել իր ամուսնու հետ: Ասում է, որ վաղ առավոտյան է եկել` ընտրություննեի կարևորությունը գիտակցելով. “Եկել ու օրհնել եմ, թող բարի ընտրություններ լինեն”:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply