Ընտրությունները մեկնարկեցին. առաջին ընտրողների տպավորությունները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 9:23

Ուղիղ ժամը 8:00-ին թիվ 4 ընտրատարածքի 31 տեղամասում (Կամոյի դպրոց) մեկնարկեց քվեարկությունը: Առաջին ընտրողներին դիմավորեցին ծափահարությամբ: Գրեթե միաժամանակ քվեարկեցին ոստիկան Նարեկ Բեգլարյանն ու Վաչագան Ղազարյանը:

Ոստիկան ընտրողը վաղ առավոտյան էր եկել ընտրության, քանի որ շտապում էր ծառայողական աշխատանքի: Մյուս ընտրողն այնքան ոգևորված էր ընտրութամբ, որ անգամ տասը րոպե շուտ էր եկել ընտրատեղամաս: “Անկախ”-ի հետ զրույցում նա ասաց, որ մեծ հույսեր է կապում այս ընտրությունների հետ: Բացի այդ, նա համոզված է, որ այս ընտրությունները նախորդներից կտարբերվեն առավել ժողովրդավարությամբ: “Կամաց-կամաց գնալու էինք առաջ, պարզ է, ամեն ինչ միանգամից չի լինում”,-ասաց նա,-հնարավոր է, որ ինչ որ խնդիրներ լինեն, բայց դե ոչ առաջվա պես”:

Ասքանազ Չադիրյանն էլ, ով աշխատում է կառավարությունում, որպես էլեկտրիկ,  այս ընտրատեղամասի երրորդ քվեարկողն է: Նա ևս շտապել էր առավոտ վաղ կատարել իր քաղաքացիական պարտքը, քանի որ պետք է գնար աշխատանքի: Նա նույնպես հույս ունի, որ ընտրությունների արդյունքում ինչ որ բան փոխվելու է դեպի լավը. “Կուսակցությունները ոսկե սարեր են խոստանում, և հույս ունենք, որ նրանցից մեկից գոնե ժողովուրդը արդյունք կքաղի”,-հույս հայտնեց նա:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արտավազ Մակարյանի խոսքով, ընտրատեղամասում կա 1371 ընտրող: Դատելով առաջին պահի ակտիվությունիցէ նա ենթադրում է, որ ընտրողների 70-75 տոկոսը կմասնակցի քվերակությանը:

Հիշեցնենք, որ թիվ 4 ընտրատարածքում պայքարում  են Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ),  ինքնաառաջադրված “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, “Ժառանգության” կողնից առաջադրված Զարույի Փոստանջյանը, ՀԱԿ-ից առաջադրված Արամ Մանուկյանը:

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply